Հաճախ տրվող հարցեր
CDEK-ն առաջարկում է «մինչև դուռ» օդային բեռնափոխադրումներ Հայաստանից դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև` հակառակ ուղղությամբ։
Իրավաբանական անձանց կցվում է անհատական մենեջեր, ով ցանկացած պահի կպատասխանի բոլոր հարցերին, ինչպես նաև գնառաջարկ կանի առաքումների վերաբերյալ։
Ֆիզիկական անձինք կարող են զանգահարել մեր հաճախորդների սպասարկման բաժին կամ հաշվարկել առաքման արժեքը՝ այցելելով մեր կայքի "Սակագներ" բաժինը։
Փաստաթղթերի և ծանրոցների առաքումը սովորաբար տևում է միջինում 3-4 աշխատանքային օր:
Դեպի ՌԴ փաստաթղթերի առաքման համար հասանելի է հատուկ Սուպեր Էքսպրես ծառայություն, որի միջոցով առաքումը կատարվում է «մինչև դուռ» ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Բեռների ուղարկման գործընթացը մշտապես վերահսկվում է, քանի որ մեր բոլոր գրասենյակները զինված են տեսանկարահանող սարքերով։ Բացի այդ, կարող եք ապահովագրել Ձեր բեռը` արժեքի 0.75%-ի չափով, որի արդյունքում կունենաք 100% փոխհատուցում:
Քանի որ CDEK-ն իրականացնում է միայն օդային բեռնափոխադրումներ, և թռիչքներ լինում են ամեն օր, ուստի շատ հարմար է օգտվել մեր ծառայություններից, հատկապես, եթե կարևորում եք արագ և անվնաս առաքումը մինչև նշված հասցե կամ մոտակա ստացման կետ։ CDEK-ն ունի 5300֊ից ավելի ստացման կետ, ինչը մաքսիմալ հարմարավետ է դարձնում ցանկացած վայրից ծանրոցների առաքումը և ստացումը
Ֆիզիկական անձինք պետք է ներկայանան անձնագրով, իսկ իրավաբանական անձինք ապրանքի հետ պետք է ներկայացնեն ձեռքբերման փաստաթուղթ, հաշիվ-ապրանքագիր, իսկ երկակի նշանակության ապրանքների դեպքում` նաև երկակի նշանակության փաստաթուղթ:
- Քանի որ մեզ մոտ օդային բեռնափոխադրումներ են` ապրանքի արժեքը որոշելու համար հաշվում ենք բեռի և' ֆիզիկական, և' ծավալային քաշը` գնի ձևավորման համար հիմք ընդունելով գերակշռող քաշը:
Ծավալային արժեքի հաշվարկման բանաձևն է` - Բարձրություն*երկարություն*լայնություն / 5000
Յուրաքանչյուր հաճախորդի հետաքրքրում է, թե ինչպես ուղարկել ծանրոցը կամ փաստաթուղթը, որպեսզի այն հնարավորինս արագ և ապահով հասնի ստացողին։
Առաջարկում ենք հետևյալ տարբերակները.
- Սուրհանդակային ծառայություն
- Ծանրոցների առաքում
- Փաստաթղթերի առաքում
Առաքանին հանձնում ենք միայն ստացողին` անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ: Ինչպես նաև նախապես կարող եք ձևակերպել CDEK ID և Ձեր փաթեթը կկարողանա ստանալ ցանկացած անձ` նշելով Ձեր հեռախոսահամարին ուղարկված կոդը։
Ինտերենետ֊խանութից գնված ապրանքները անվճար պահպանվում են 7 օր` սկսած ստացման գրասենյակ հասնելու օրից: Եթե չեք հասցնում վերցնել, ապա դիմեք տվյալ խանութին ժամկետը երկարացնելու համար:
Հավելյալ պահպանման արժեքը յուրաքանչյուր օրվա համար` 30 ռուբլի է։
Այլ պատվերները պահպանվում են անվճար 7 օր: Վճարում իրականացնող հաճախորդը կարող է երկարացնել պահպանման ժամկետը` վճարելով.
- մինչև 25х40х60 սմ չափերի դեպքում` օրական 15 ռուբլի
- 25х40х60 սմ և ավել չափերի դեպքում` օրական 30 ռուբլի
Ձեր տվյալների անվտանգությունը երաշխավորվում և պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի օրենքով, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի որոշումներով, ուղեցույցներով և խորհրդատվական որոշումներով, ինչպես նաև այլ նորմատիվ և ենթաօրենսդրական իրավական ակտերով։
Մենք մատուցում ենք մասնագիտացված սուրհանդակային ծառայություն, որի շրջանակներում իրականացվող գործողությունները կատարվում են ըստ նախանշված գրաֆիկի` ժամանակին ապահովելով ծանրոցների առաքումը։ Սուրհանդակային ծառայության մատուցման շրջանակներում` մեր սուրհանդակը կմոտենա, տեղում կլրացնի փաստաթղթերը, կվերցնի առաքման ենթական փաստաթղթերը կամ ծանրոցները և կփոխադրի դրանք առաքման կետ։
Այս ծառայությունից կարող եք օգտվել ինչպես մեկ անգամ, այնպես էլ պատվիրել ամենօրյա սպասարկում։